Banker’s Day

«Բանկային աշխատակցի օրվա» մասնագիտական տոնին նվիրված ինտելեկտուալ խաղերի մրցաշար։

Նոյեմբերի 22-ին՝ «Բանկային աշխատակցի օրվա» մասնագիտական տոնին նվիրված  «ՄԵՆՔ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությունը վեցերորդ անգամ կկազմակերպի «Գուշակի՛ր մեկ րոպեում» և «Արագ կոճակներ» սիրողական ինտելեկտուալ մրցաշարը, որին կարող են մասնակցել բացառապես ՀՀ բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացնող թիմերը:
Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, “Armenia Marriott Hotel Yerevan” հյուրանոցի Արարատ սրահում և այն կվարի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի գիտակ՝ Հարություն Արզումանյանը: «Գուշակի՛ր մեկ րոպեում» կմասնակցեն փառատոնի մասնակից բոլոր թիմերը, իսկ «Արագ կոճակներ»-ին՝ «Գուշակի՛ր մեկ րոպեում»-ի արդյունքներով լավագույն 4-6 թիմերը:

Մրցաշարի մասնակցության մուտքավճարը կազմում է 230,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հաղթող և մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն գավաթներով և մրցանակներով:

Բեռնել՝

Մրցաշարի կանոնադրություն

Թիմի մասնակցության հայտ


2024թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։
2023թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։

2022թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։
2021թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։
2019թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք` 094 43 49 93 կամ 055 09 90 13: