Banker’s Day

«Բանկային աշխատակցի օրվա» մասնագիտական տոնին նվիրված ինտելեկտուալ խաղերի մրցաշար։

Նոյեմբերի 22-ին՝ «Բանկային աշխատակցի օրվա» մասնագիտական տոնին նվիրված  «ՄԵՆՔ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությունը չորրորդ անգամ կկազմակերպի «Գուշակի՛ր մեկ րոպեում» և «Արագ կոճակներ» սիրողական ինտելեկտուալ մրցաշարը, որին կարող են մասնակցել բացառապես ՀՀ բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացնող թիմերը:
Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում և այն կվարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ՝ Հարություն Արզումանյանը:
«Գուշակի՛ր մեկ րոպեում» կմասնակցեն փառատոնի մասնակից բոլոր թիմերը (առավելագույնը 10 թիմ), իսկ «Արագ կոճակներ»-ին՝ «Գուշակի՛ր մեկ րոպեում»-ի արդյունքներով լավագույն 4 թիմերը:
Մրցաշարի վերջում հաղթող և մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն գավաթներով և մրցանակներով:

Մրցաշարի մասնակցության մուտքավճարը կազմում է 220,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հաղթող և մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն գավաթներով և մրցանակներով:

Բեռնել՝

Մրցաշարի կանոնադրություն
Թիմի մասնակցության հայտ

2022թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։
2021թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։
2019թ․ մրցաշարի տեսանյութը և արդյունքները։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 094 41 66 33, 055 09 90 13  հեռախոսահամարներով: